Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին այսօր՝ հոկտեմբերի 3-ին նշում է ծննդյան 35-րդ տարեդարձը:
ArmSport.am-ը շնորհավորում է մեր ընտրանու պաշտպանին` մաղթելով նրան առողջություն և նորանոր հաջողություններ ինչպես կարիերայում, այնպես էլ` անձնական կյանքում:
Հիշեցնենք, որ Մարկոսը Հայաստանի Ազգային հավաքականում հանդես է գալիս 2008 թվականի մայիսից:
Հավաքականի կազմում նա 67 խաղի է մասնակցել ու խփել 11 գոլ: