«Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է բրազիլացի թիմակից Մալկոմի վնասվածքի մասին:
«Մալկոմին տեսնում եմ ամեն օր, ոչ միայն իրական կյանքում,այլ նաև երազում: Նա վերականգնվում է։ Դեռ չի մարզվում թիմի հետ, մնացածը խավարով պատված առեղծված է։ Նա շատ տհաճ վնասվածք ունի, որը հազվադեպ է ֆուտբոլի համար», – 31-ամյա Ձյուբայի խոսքը մեջբերում է Championat.com-ը:
«Զենիթը» 3:1 հաշվով հաղթեց «Բենֆիկային»: Ձյուբան դարձավ Չեմպիոնների լիգայի առաջին գոլի հեղինակը «Գազպրոմ Արենայում»: