Ա Սերիայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Միլանն» ընդունեց «Յուվենտուսին» (1-3):
Խաղի հաշիվը բացվեց 18-րդ րոպեին, երբ գոլի հեղինակ դարձավ թուրինյան ակումբի կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան:
Հանդիպման 41-րդ րոպեին Դավիդե Կալաբրիան հավասարեցրեց հաշիվը:
Երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեին Ֆեդերիկո Կիեզան դուբլ ձևակերպեց ՝ հաշվի մեջ առաջ մղելով «Յուվենտուսին»:
Երրորդ գնդակն էլ իր հաշվին գրանցեց Ուստոն Մակքենին:
Այսպիսով, «Յուվենտուսը» վաստակեց 30 միավոր և բարձրացավ չորրորդ հորիզոնական: «Միլանը» մնաց իր 37 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: