Լիսաբոնի «Սպորտինգի» պաշտպան Մարկոս Ակունյան կարող է շարունակել կարիերան Իտալիայում, գրում է A Bola-ն:
Հաղորդվում է, որ 28-ամյա արգենտինացուն հավակնում է «Նապոլին»: Գործարքի գումարը կարող է կազմել մոտավորապես 10 միլիոն եվրո:
Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ «Զենիթը» և «Լոկոմոտիվը» հետաքրքրված են Մարկոսի ծառայություններով: