Չորեքշաբթի, հուլիսի 15-ին, կայացավ Պորտուգալիայի առաջնության 32-րդ տուրի «Պորտու» — «Սպորտինգ» հանդիպումը: Հանդիպումը կայացավ Պորտուում և ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2-0 հաշվով:
Հաշիվը բացվեց 64-րդ րոպեին, գոլը խփեց կիսապաշտպան Դանիլո Պերեյրան: Խաղավերջում վերջնական հաշիվը ձևակերպեց հարձակվող Մուսա Մարեգան:
Այս հաղթանակը «վիշապներին» թույլ տվեց ապահովել չեմպիոնությունը առաջնության ավարտից երկու տուր առաջ։
«Պորտուի» համար այս չեմպիոնությունը պատմության մեջ 29-րդն էր: Այս ցուցանիշով առաջատարը «Բենֆիկան» է, որն ունի 37 տիտղոս: