Պորտուգալիայի առաջնության 25-րդ տուրի կենտրոնական խաղում Լիսաբոնի «Բենֆիկան» սեփական հարկի տակ ընդունեց «Պորտուին». հանդիպումն ավարտվեց արդյունավետ ոչ-ոքիով՝ 2:2:
Խաղի առաջին կեսն անցավ հյուրերի առավելությամբ, ովքեր ընդմիջման գնացին 2 գնդակի առավելությամբ. «Պորտուի» կազմում աչքի ընկան Վիկտոր Ֆրոհոլդտն ու Օսկար Պետուշևսկին:
Երկրորդ խաղակեսում լիսաբոնյան թիմին հաջողվեց բեկել հանդիպման ընթացքն ու վերականգնել հաշվի հավասարությունը: Տանտերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Անդրեաս Շելդերուպը և Լեանդրո Բարեյրոն։
Խաղավերջում կրքերը բորբոքվեցին, և դաշտում քաշքշուկ սկսվեց: Միջադեպի արդյունքում «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարմիր քարտ ստացավ և հեռացվեց:
Այս տուրից հետո «Պորտուն» վաստակեց 66 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ 4 միավորով գերազանցելով 2-րդ տեղում ընթացող «Սպորտինգին»: «Բենֆիկան» իր ակտիվում ունի 59 միավոր և եզրափակում է լավագույն եռյակը։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































