Պորտուգալական «Սպորտինգի» ֆրանսիացի պաշտպան Ժերեմի Մատյոն ավարտել է կարիերան, տեղեկացնում է Mundo Deportivo-ն:
36-ամյա պաշտպանը այս շաբաթ ծնկի լուրջ վնասվածք է ստացել և որոշել է ռիսկի չդիմել ու գնալ վաստակած հանգստի:
Ակումբը և ֆուտբոլիստը խզել են գործող պայմանագիրը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի այս առաջնությունում Մատյոն մասնակցել է 19 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: