Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Սպորտինգի» դարպասապահ Լուիշ Մաշիմիանուին, տեղեկացնում է A Bola-ն:
21-ամյա դարպասապահի հրաժարագինը կազմում է 45 միլիոն եվրո:
Նշվում է, որ «Բարսելոնային» չի վախեցնում նման մեծ գումարը, չնայած այն հանգամանքին, որ ակումբը ֆինանսական խնդիրներ ունի:
Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում Մաշիմիանուն անցկացրել է 23 հանդիպում: