«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի ապագան շարունակում է անորոշ մնալ։
The Guardian-ի փոխանցմամբ՝ Ալաբայի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Սակայն Ալաբան ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։
Մերսիսայդյան ակումբը ցանկանում է տեսնել նրան թիմում հաջորդ ամռանը և արդեն կապ են հաստատել նրա գործակալի հետ, սակայն 28-ամյա ավստրիացին մեծ ցանկություն ունի «Ռեալ» տեղափոխվելու։
Ալաբայի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։