«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն բաց կթողնի Ա Սերիայի 16-րդ տուրի «Սամբդորիայի» դեմ հանդիպումը, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Հաղորդվում է, որ բելգիացին մկանային վնասվածք է ստացել «Կրոտենեի» դեմ խաղում (6-2), որի պատճառով մոտ 4 օր չի կարողանա խաղադաշտ դուրս գալ:
Հիշեցնենք, որ «Սամբդորիայի» դեմ հանդիպումը կկայանա այս չորեքշաբթի:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն մասնակցել է 19 հանդիպման և դարձել է 16 գոլի հեղինակ: