«Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը Սերիա A- ի 17-րդ տուրի «Ջենովայի» դեմ խաղում գնդակ բաց չթողեց (4-0):
35-ամյա սլովենացի դարպասապահի համար «Ինտերի» կազմում սա հարյուրերորդ չոր հանդիպումն էր, հայտնում է Opta-ն:
Հանդանովիչը խաղում է «Ինտերի» կազմում 2012 թվականից, և այդ ժամանակվանից ի վեր Իտալիայի առաջնությունում ոչ մի այլ դարպասապահ չի խաղացել ավելի շատ չոր հանդիպումներ, քան սլովենացին:
Այս մրցաշրջանում դարպասապահը 17 խաղում 14 գոլի է ընդունել պաշտպանած դարպասը, և 7 հանդիպման ընթացքում էլ անառիկ է պահել սեփական դարպասը: