Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում կայացավ «Մանչեսթեր Սիթի» — «Լեսթեր» հանդիպումը։
Հանդիպման հաշիվը բացվեց 22-րդ րոպեին։ «Աղվեսներին» առաջ մղեց Ջեյմի Վարդին։ Մինչ ընդմիջման գնալը «Ման․ Սիթին» ոչ միայն հավասարեցրեց հանդիպման հաշիվը, այլ նաև առաջ անցավ։ Նախ աչքի ընկավ Ռիյադ Մահրեզը, իսկ հետո՝ Իլկայ Գյունդողանը։
Երկրորդ կեսում «Սիթին» մեծացրեց իր առավելությունը։ 69-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Գաբրիել Ժեզուսը։ Գվարդիոլայի թիմը հաղթեց 3-1 հաշվով։
Այս հաղթանակից հետո «Ման․ Սիթին» վաստակած միավորների քանակը հասցնում է 38-ի ու ընդամենը մեկ միավորով է հետ մնում երկրորդ տեղով ընթացող «Լեսթերից»։