Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան անկեղծացել է, որ մադրիդյան ակումբում նա մեծ բարդությունների առջև է կանգնել, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Երկար տարիներ խաղացել եմ Պրեմիեր լիգայում, խաղացել եմ նաև մադրիդյան մյուս ակումբում՝ «Ատլետիկոյում», բայց այսպիսի ճնշման չեմ հանդիպել: «Չելսիում» ամեն ինչ այլ էր:
«Ռեալի» երկրպագուները շատ անողոք են: Նրանք չեն ներում քո սխալները:
Իհարկե, ես նաև մեծ աջակցություն եմ զգում, բայց սկզբնական փուլում որոշ խնդիրներ առաջացան:
Վստահ եմ, որ իմ խաղով կարժանանամ նրանց վստահությանը»,-անգլիական պարբերականին հայտնել է բելգիացի դարպասապահը: