Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շփվել է Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի հետ Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի՝ այս թիմերի միջև կայացած խաղից հետո։
Հանդիպումը կայացել է երեկ՝ հունիսի 27-ին, Սևիլիայում և ավարտվել բելգիացիների՝ 1-0 հաշվով հաղթանակով։ Հանդիպման միակ գնդակը հեղինակել է Թորգան Ազարը։ Ընդ որում, պորտուգալացիներն ավելի շատ հարվածներ են կատարել դարպասին ու մոտ էին դարպասը գրավելուն, սակայն չկարողացան օգտագործել իրենց պահերը․
Ռոնալդուն խաղից հետո մոտեցել է Կուրտուային, սեղմել նրա ձեռքն ու մատնանշել բելգիացիների հաջողակ լինելը։ Ֆուտբոլիստների միջև երկխոսությունը չի վրիպել տեսախցիկներից․
«Դուք ուղղակի շատ հաջողակ եք։ Գնդակը պարզապես չէր ցանկանում հայտնվել դարպասում։ Հաջողություն քեզ»,- ասել է Ռոնալդուն բելգիացի դարպասապահին։