«Ինտերի» նախկին կիսապաշտպան Դեյան Ստանկովիչը գլխավորեց սերբական «Ցրվենա Զվեզդան», հաղորդում է Sky Italia-ն:
Մասնագետի հետ պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թվականը:
Նախորդ մարզիչը ՝ Վլադան Միլոևիչը, վերջերս էր լքել իր պաշտոնը: Նրա ղեկավարած թիմը հռչակվել էր Սերբիայի չեմպիոն՝ 11 միավորով առաջ անցնելով «Պարտիզանից»:
Հիշեցնենք, որ Ստանկովիչը ոչ միայն միլանյան ակումբի ֆուտբոլիստն էր, այլև մարզում էր «Ինտերի» երիտասարդական թիմը: