ԱՊԼ-ում վերջին մրցաշրջաններում համառ մրցակցության մեջ գտնվող «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչները մեծ հարգանք են տածում միմյանց հանդեպ:
Մերսիսայդյան թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բարձր է գնահատել Խոսեպ Գվարդիոլային.
«Իմ բախտը բերել է, կարող եմ ասել, որ իմ թիմը մոտ է Գվարդիոլայի թիմին: Ես կարծում եմ, որ նա աշխարհի լավագույն մարզիչն է:
Այն, ինչ Պեպը անում է, անհավանական է: Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես են նրանք ծաղում:
Ես և Պեպը տարբեր ենք, դա է պատճառը, որ մեր թիմերը տարբեր բնավորություններ ունեն: Մեկս մյուսին շատ է հարգում, իսկ խաղադաշտում ցանկանում ենք հաղթել իրար. դա նորմալ է»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերել Sky Sports-ը: