Շվեյցարացի թենիսիստ, աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը խոսել է նոր մրցաշրջանի նպատակների մասին։
«Ես պետք է շատ մարզվեմ, ու, իհարկե, դա իմ գլխավոր նպատակներից է։ Կփորձեմ հաղթել հինգ գլխավոր տիտղոսներից մեկը (Մեծ սաղավարտի մրցաշարեր և ATP-ի ամփոփիչ մրցաշար/խմբ․), գումարած Օլիմպիադան։ Մի խոսքով, ես կփորձեմ բախտս այս վեց մրցաշարերից մեկում։
Ես գիտեմ, որ Ֆրանսիայի բաց առաջնությունը միշտ ավելի բարդ է լինում ինձ համար։ Բայց մեծ հաշվով յուրաքանչյուր տիտղոս իր հետ մեծ քանակությամբ էմոցիա է բերում։ Ես դա գիտեմ Հոփմանի գավաթի, Լեյվերի գավաթի, Դուբայի, Հալլեի ու Մայամիի հաղթանակներից հետո այս տարի»,-Ֆեդերերի խոսքերն է մեջբերում foxsports.com.au-ն։
Ֆեդերերը նաև նշել է, որ հիանալի կլինի, եթե նա կարողանա հաղթել հետևյալ մրցաշարերից մեկը․ Ավստրալիայի բաց առաջնություն, Ուիմբլդոն, US Open, կամ էլ Օլիմպիադա։