Աշխարհի չեմպիոն Մարկո Մատերացին Չեմպիոնների լիգայում «Ինտերի» և «Բարսելոնայի» խաղից առաջ խոսել է կատալոնական ակումբի մասին:
«Բարսելոնան» միշտ ուժեղ է, բայց նրանք այլևս չեն վախեցնում մրցակիցներին։ Սա այլևս 2010-ի թիմը չէ ու երբեք էլ չի լինի։ Այժմ նրանք երեք-չորս ֆենոմենալ խաղացողներ ունեն խաղադաշտում։ Իսկ այն ժամանակ 10-ն էին՝ գումարած այլմոլորակային Մեսսին։
Եթե նա այսօր չխաղա «Ինտերի» դեմ, ես հիասթափված կլինեմ ֆուտբոլի համար, բայց «Ինտերի» համար դա լավ կլինի։ Արգենտինացուն հնարավոր չէ կանգնեցնել։ Կարելի է միայն հուսալ, որ Մեսսի վատ օրը կլինի», — Marca-ին տված հարցազրույցում ասել է Մատերացին։