Հարձակվող Բաս Դոստը «Այնտրախտից» տեղափոխվեց «Բրյուգե»: Այս մասին հայտնում է բելգիական ակումբի պաշտոնական twitter-ը:
Հիշեցնենք, որ Դոստը նախորդ ամառվանից է խաղում Ֆրանկֆուրտը ներկայացնող թիմում:
Ընդհանուր առմամբ, նիդերլանդացին ֆրանկֆուրտյան ակումբի կազմում անցկացրել է 43 հանդիպում, որոնցում դարձել է 15 գոլի եւ 4 գոլային փոխանցման հեղինակ:
Դոստը հայտնի է նաև Լիսաբոնի «Սպորտինգում» և «Վոլֆսբուրգում» իր ելույթներով։