Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում «Լիվերպուլը» հանդիպեց մեքսիկական «Մոնտերեյին»:
Հանդիպման առաջին գնդակը խփեց «Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտան, ով 11-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց խաղի հաշիվը:
Ընդամենը երեք րոպե անց, Ֆունես Մորին օգտվեց անգլիական թիմի սխալից և կարողացավ հավասարեցնել հաշիվը: Լիվերպուլյան ակումբը միայն 90-րդ րոպեին կարողացավ կորզել հաղթանակը: Հաղթական գոլը խփեց Ռոբերտո Ֆիրմինոն:
Այսպիսով, «Լիվերպուլը» դուրս եկավ այս մրցաշարի եզրափակիչ, որտեղ շաբաթ օրը կհանդիպի բրազիլական «Ֆլամենգոյին»:
Հանդիպման գոլերը՝ այստեղ