«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին մեկնաբանել է Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Բայերի» նկատմամբ տարած հաղթանակը:
«Մենք միշտ ավելին ենք ուզում: Նոր տարում նույնպես մենք ցանկանում ենք խաղալ նույն ոգով և միայն հաղթանակների համար: Երկու թիմերն էլ վերջին շրջանում ծանրաբեռնված են եղել: Դա նկատելի էր: Սրության պակաս կար: Մի քանի սխալներ թւոյլ տվեցինք: Գուցե Լեւերկուզենը ավելի լավ էր վերահսկում խաղը, բայց այն, ինչ մենք ցույց տվեցինք, որպես մեկ թիմ, հրաշալի էր»,-Լեհ ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոանկան կայքը: