«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է VAR տեխնոլոգիայի մասին, որն արդեն մի քանի տարի գործում է ֆուտբոլում։
«Չեմպիոնների լիգայի երկու կիսաեզրափակչում և մեկ քառորդ եզրափակչում ես պարտվեցի մրցավարական սխալների պատճառով: Կարծում եմ այդ դեպքերում կհասնեինք եզրափակիչ և կհաղթեինք։ Կարծում եմ, VAR-ը լավ բան է, եթե ճիշտ օգտագործվի», Լևանդովսկու խոսքերն է մեջբերել Bayern & Germany Twitter-ը:
33-ամյա ֆուտբոլիստը խոսել է նաև իր ապագայից.
«Ես չեմ մտածում ապագայի մասին։ Գոհ եմ ամեն բանից և կենտրոնացած եմ ընթացիկ մրցաշրջանի վրա: Սովոր եմ ասեկոսեներին, որոնք ամեն տարի հայտնվում են, ուստի դա ինձ չի անհանգստացնում: Ես վաղուց չեմ կարդում մամուլ»,- ասել է լեհ հարձակվողը:
Լևանդովսկու և «Բավարիայի» միջև պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին: