«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները պատրաստակամություն է հայտնել երկարաձգել պայմանագիրը հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի հետ։
«Ես շատ ուրախ կլինեի, եթե Ռոբերտը կարիերան ավարտեր Մյունխենի «Բավարիայում». Մի բան պարզ է. մենք բոլորս «Բավարիայում» անչափ գնահատում ենք նրան»,-ակումբի նախագահի խոսքերն է փոխանցում goal.com-ը:
Լևանդովսկու գործող պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։