«Բարսելոնայի» ավագ, հարձակվող Լիոնել Մեսսին բացատրել է, թե ինչու է կատալոնացիների համար «Ռեալի» հետ ավելի հեշտ խաղալ վերջինիս տնային` «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, քան Բարսելոնայի «Կամպ Նոու»-ում.
«Խաղալով Մադրիդում` մենք ավելի շատ ազատ գոտիներ ենք ստանում: «Ռեալն» ավելի շատ է հարձակվում, քանի որ տանտիրոջ կարգավիճակն իրենց պարտադրում է դա անել, տրիբունաները նրանց առաջ են մղում:
«Կամպ Նոու»-ում նրանք այլ կերպ են խաղում` ավելի խորքից, ավելի խիտ և ավելի շատ են դիմում հակագրոհների` օգտագործելով իրենց հարձակվողների արագությունները: «Բերնաբեում» մենք 90 րոպե խաղում ենք հավասար պայմաններում: «Կամպ Նոու» մարզադաշտում խաղերն ավելի փակ ու բարդ են լինում»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Վաղը` դեկտեմբերի 18-ին, «Բարսելոնան» և «Ռեալը» կանցկացնեն Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից հետաձգված խաղը Բարսելոնայի «Կամպ Նոու» մարզադաշտում: Հանդիպման մեկնարկը 23:00-ին է: