«Բարսելոնայի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից հետաձգված` «Ռեալի» հետ խաղի մասին.
«Նախկինում ես հետևում էի այս անհավանական դիմակայությանը հեռուստացույցով, իսկ հիմա կարող եմ մասնակցել դրան և դառնալ գործող անձանցից մեկը:
Սա այն խաղն է, որին բացարձակապես բոլորը սպասում են` սկսած ֆուտբոլիստներից, վերջացրած երկրպագուներից և հասարակ ֆուտբոլասերներից: Սա շատ կարևոր խաղ կլինի, և ես կվայելեմ դաշտում անցկացրած ամեն րոպեն»,- Գրիզմանի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
«Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա վաղը` դեկտեմբերի 18-ին, և կմեկնարկի ժամը 23:00-ին: