ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխության ընթացքում հրապարակվեց տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը:
Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Լեհաստանի ազգային հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեվանդովսկին:
Լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում էին նաև Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենտուս», Պորտուգալիա), Լիոնել Մեսսին («Բարսելոնա», Արգենտինա):