Ռուսաստանցի գեղասահորդուհի Ելիզավետա Տուկտամիշևան հայտնվել է Maxim ամսագրի մարտ ամսվա շապիկին: Ամսագիրը վաճառքի կհանվի այսօրվանից՝ փետրվարի 26-ից: Այնուամենայնիվ, երեկ համացանցում լուսանկարների արտահոսք էր տարածվել՝ տղամարդկանց հայտնի ամսագրի համար 24-ամյա մարզիկի բաց լուսանկարներով:
«Դե, սա արդեն սկանդալ է. Տուկտամիշևայի ամբողջ ֆոտոշարքը համացանց է արտահոսել ամսագրի լույս տեսնելուց մեկ օր առաջ: Maxim-ի խմբագիրները տխուր են: Այստեղ դուք կարող եք քննարկել ներքնազգեստի բազմաթիվ հավաքածուներ: Այո. օբյեկտիվացիան շատ վատ է», — Twitter-ում գրել է «Զենիթի» մամուլի ծառայութայն նախկին աշխատակից Ֆյոդոր Պոգորելովը՝ տեղադրելով Տուկտամիշեւայի լուսանկարները: