Իտալական «Նապոլիի» տնային մարզադաշտը վերանվանվելու է՝ ի պատիվ ակումբի լեգենդ, արգենտինացի Դիեգո Մարադոնայի:
Դա հաստատել է Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մագիստրիսը ՝ Twitter- ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ Արգենտինայում եռօրյա սուգ է հայտարարված: Հավելենք, որ 60-ամյա արգենտինացու մոտ սրտի կանգ է արձանագրվել և բժիշկներին չի հաջողվել փրկել Աշխարհի 1986 թվականի չեմպիոնի կյանքը:
Մարադոնան շաբաթներ առաջ իրեն վատ էր զգացել և սկսել էր դժվարությամբ քայլել:
Լեգենդար ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր ՝ ենթարկվելով գլխուղեղի թրոմբի վիրահատության: