Հարձակվող Լիոնել Մեսսին պատրաստ է մնալ «Բարսելոնայում» մինչև գործող պայմանագրի ավարտը, հայտնում է Marca-ն:
Աղբյուրի համաձայն, արգենտինացի 33-ամյա հարձակվողը պատրաստվում է փոխել ակումբը լքելու որոշումը: Այս որոշման հիմնական պատճառը կատալոնական ակումբի ղեկավարության անսասան վերաբերմունքն է: Թիմի նախագահ Խոսեպ Բարտոմեուն չի պատրաստվում բաց թողնել Մեսսիին, և խաղացողը ստիպված կլինի հարցերը լուծել միայն դատարանների միջոցով:
Աղբյուրը նաև հայտնում է, որ Լիոնելը շատ է սիրում Բարսելոնան և չի ցանկանում սկանդալով հեռանալ ակումբից, ինչպես իր նախկին գործընկեր Նեյմարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեսսին նախատեսում էր բանակցություններ վարել ակումբի հետ ազատ գործակալի կարգավիճակով հեռանալու վերաբերյալ՝ առանց դատարան դիմելու:
Այդպիսով, ըստ աղբյուրի, Մեսսիին ևս մեկ մրցաշրջան կանցկացնի «Բարսելոնայում», որից հետո կլքի ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով։