Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 39-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում արած գրառմամբ անդրադարձել է Արգենտինայի ազգային հավաքականում իր միջազգային կարիերայի ավարտին։
«Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար»,- գրել է աստղային ֆուտբոլիստը։
Մեսսին ազգային թիմի կազմում իր հրաժեշտի հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 6-ին։ «Ալբիսելեստեի» մրցակիցը կլինի Բենինի ընտրանին, իսկ հանդիպումը կկայանա Բուենոս Այրեսում։
Նշենք, որ Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով Լիոնել Մեսսին անցկացրել է ընդհանուր առմամբ 207 հանդիպում՝ դառնալով 125 գոլի և 68 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Ազգային թիմի հետ հարձակվողը նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը և երկու անգամ դարձել Ամերիկայի գավաթակիր։
View this post on Instagram




























































