Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն տպավորված է 2026/27 մրցաշրջանի մեկնարկում կատալոնական «Բարսելոնայի» ցուցադրած արդյունավետ և վստահ խաղով:
Ինչպես հաղորդում է լրագրող Ռեշադ Ռահմանն իր X-ի միկրոբլոգում, արգենտինացի մասնագետը համեմատական է անցկացրել երկու թիմերի խաղի միջև՝ առանձնացնելով կատալոնացիների ուժեղ կողմերը։
«Տպավորություն է, թե «Բարսելոնան», ի տարբերություն մեզ, այլ մարզաձև է ներկայացնում: Նրանք մրցաշրջանից առաջ չունեին կենտրոնական հարձակվող, սակայն այդ դերում հանդես եկավ Ռաֆինյան ու խփեց 12 գոլ, իսկ Յամալն ունի 7 գնդակ։ Թիմը հիանալի ճնշում է գործադրում ինչպես տանը, այնպես էլ արտագնա խաղերում՝ մրցակցին որոշումներ կայացնելու ժամանակ չտալով։ Նրանք ռիսկի են դիմում և չեն վախենում գնդակ բաց թողնել։ Այնպիսի զգացողություն է, որ բաց թողած գոլերը նրանց միայն ավելի ուժեղ են դարձնում։ Այս պահի դրությամբ նրանք լավագույն թիմն են աշխարհում»,- ասել է Սիմեոնեն։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» հաղթանակ է տոնել անցկացրած բոլոր 8 հանդիպումներում (Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում)՝ դառնալով ընդհանուր 36 գոլի հեղինակ։ Իսպանիայի առաջնությունում «կապտանռնագույնները» 7 խաղում խփել են 31 գոլ և վաստակած 21 միավորով միանձնյա գլխավորում են մրցաշարային աղյուսակը։
«Ատլետիկոն» 6 հանդիպումից հետո վաստակել է 16 միավոր և զբաղեցնում է աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ կատալոնական ակումբին զիջելով 5 միավորով։
























































