Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դժգոհությունը մրցավարությունից՝ «Ատլետիկոյի» դեմ կայացած վերջին դերբիում։
Հիշեցնենք, որ կիրակի` սեպտեմբերի 20-ին կայացած հանդիպումն ավարտվել էր «Ատլետիկոյի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Բուռն քննարկումների առիթ էր դարձել Լի Կան Ինի՝ կարմիր քարտի չարժանանալու դրվագը, երբ նա կոպտորեն տրորել էր Ֆեդերիկո Վալվերդեի ոտքը։ Բացի այդ, «արքայական» ակումբում խիստ դժգոհ էին երկրորդ խաղակեսի սկզբում Դին Հաուսենի հեռացումից։
««Ռեալը» չի պարտվել մրցավարական որոշումների պատճառով։ Հաուսենն արդարացիորեն հեռացվեց։ Բելինգեմի հետ կապված դրվագը կարմիր քարտի չէր արժանի խախտում չէր։ Վալվերդեի դրվագը՝ այո՛, այնտեղ կարող էր կարմիր քարտ լինել Լի Կան Ինի համար։ Եթե մրցավարն այն ցույց տար, ոչ ոք չէր բողոքի։ Բայց «Ռեալի» ակումբային հեռուստաալիքի գործողությունները դաժան ու անարդարացի ճնշման միջոց են մրցավարների նկատմամբ»,- Տեբասի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հատկանշական է, որ դերբիում բոլոր գոլերը գրանցվել են 50-րդ րոպեից հետո, երբ հյուրերն արդեն մնացել էին 10 հոգով։
























































