Իսպանիայի Լա lիգայի 7-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթանակ է տարել «Ռեալի» նկատմամբ։
Հանդիպումից հետո «Ատլետիկոյի» պաշտպան Մարկ Պուբիլը սոցցանցերում լուսանկարների շարք է հրապարակել խաղից՝ առանձնացնելով հատկապես այն դրվագները, որտեղ պայքարում է Կիլիան Մբապեի դեմ։
Այս հրապարակմանը մեկնաբանություններում արձագանքել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Իսպանացի ֆուտբոլիստը որևէ գրառում չի արել՝ սահմանափակվելով միայն ռումբի հինգ էմոջիով։

Հավելենք, որ Մարկ Պուբիլն ու Լամին Յամալը թիմակիցներ են Իսպանիայի ազգային հավաքականում։
Այս տուրից հետո «Բարսելոնան» 21 միավորով միանձնյա գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, իսկ «Ռեալը» վաստակած 15 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
























































