ՊՍԺ-ի հարձակվող Ֆերան Տորեսը խոստովանել է, որ փարիզյան ակումբ տեղափոխվելուց հետո կարոտում է իր մտերիմ ընկերոջն ու նախկին թիմակից Պեդրիին։
Ֆուտբոլիստները միասին պաշտպանել են «Բարսելոնայի» գույները չորսուկես տարի։ Օգոստոսին Տորեսը հեռացավ «կապտանռնագույնների» ճամբարից՝ համալրելով ֆրանսիական գրանդի շարքերը։
«Այս շաբաթ զբաղված էի տեղափոխության հարցերով։ Բոլոր իրերս Բարսելոնայից Փարիզ եմ տեղափոխում։ Միակ ափսոսանքս այն է, որ չկարողացա Պեդրիին ինձ հետ վերցնել։ Շատ եմ կարոտում նրան»,- Տորեսի հարցազրույցից հատված է մեջբերում Managing Barca-ն։
Հիշեցնենք, որ Տորեսի տրանսֆերի դիմաց փարիզեցիները վճարել են շուրջ 50 միլիոն եվրո։ Իսպանացի հարձակվողը բավականին արդյունավետ է մեկնարկել նոր թիմում՝ ՊՍԺ-ի կազմում անցկացրած առաջին 6 խաղում դառնալով 7 գոլի հեղինակ։
























































