«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ակումբի գլխավոր վեհաժողովի ընթացքում խոսել է կատալոնական թիմի նախկին հարձակվող Լիոնել Մեսսիի հրաժեշտի հանդիպման կազմակերպման մասին։
«Մենք արդեն նշել ենք՝ հենց ստադիոնը պատրաստ լինի, նրա պատվին հատուկ արարողություն կկազմակերպենք։ Կար տարբերակ, որ նա կարող էր ևս մեկ տարի անցկացնել մեզ հետ, բայց արգենտինացին այլ որոշում կայացրեց։ Մենք մեծ ուրախությամբ կկազմակերպենք այդ մեծարման երեկոն։
Նաև ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունները հայտնել նրա հոր մահվան կապակցությամբ. մենք պատրաստ ենք ցանկացած տեսակի աջակցություն ցուցաբերել»,- Լապորտայի խոսքն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ակումբի նախագահը հավելել է նաև, որ նորացված «Կամպ Նոուի» շինարարական աշխատանքները վերջնականապես կավարտվեն 2028 թվականի սկզբին, իսկ վերակառուցումից հետո մարզադաշտը կտեղավորի 105 000 հանդիսական։



























































