Մադրիդի «Ատլետիկոն» յուրօրինակ և սրամիտ կերպով արձագանքել է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի դժգոհություններին՝ կապված կայացած դերբիի մրցավարության հետ։
Հիշեցնենք, որ մադրիդյան դերբին ավարտվել էր «Ատլետիկոյի» հաղթանակով՝ 2-1 հաշվով, ինչից հետո պորտուգալացի մասնագետը հետխաղյա մամուլի ասուլիսին ներկայացել էր վիճահարույց դրվագների տպված լուսանկարներով։ Մոուրինյուն լրագրողներին ցուցադրել էր այդ կադրերն ու հայտարարել, որ մրցակցի ֆուտբոլիստներն այդ դրվագներում արժանի էին «երկու ակնհայտ կարմիր քարտի» և պետք է հեռացվեին խաղադաշտից։
Ի պատասխան այս գործողությունների՝ «Ատլետիկոն» հաջորդ օրն իր սոցիալական ցանցերում հրապարակել է տեսանյութ՝ ակնարկելով մարզչի օգտագործած թղթերը: Կադրերում երևում է, թե ինչպես է տպիչից (պրինտեր) դուրս գալիս թերթիկ՝ հենց Մոուրինյուի լուսանկարով, որն արվել էր վերոնշյալ ասուլիսի ժամանակ։ Լուսանկարն ուղեկցվել է հետևյալ գրառմամբ․ «Հենց հիմա դադարեցրեք հետապնդել մրցավարներին»։
Հավելենք, որ այս պարտությունից հետո «Ռեալը» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում երկրորդ հորիզոնականից նահանջել է չորրորդ տեղ։ Մրցաշարային աղյուսակում կատալոնական «Բարսելոնան» արդեն 6 միավորով առաջ է անցել մադրիդցիներից։
— Atlético de Madrid (@atletienglish) September 21, 2026
























































