Էդգար և Գոռ Մալաքյանները քիչ առաջ ազատ արձակվեցին Երևան քաղաքի Ձերբակալվածների պահման վայրից։
Ինչպես ավելի վաղ փաստել էր ֆուտբոլիստների փաստաբան Գոռ Միքայելյանը՝ այսօր ժամը 23:40-ին և 23:45-ին լրանում էր նրանց՝ անազատության մեջ գտնվելու առավելագույն ժամկետը, քանի որ նրանք ազատությունից զրկվել էին օգոստոսի 30-ին ժամը 23:40-ին և 23:45-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին: Մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր, բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ, հետո կատարել են խուլիգանություն, որի ընթացքում ծեծի են ենթարկել ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչներին, այնուհետև ծեծել են օգնության ժամանած՝ ՃՈ աշխատակիցներին, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի աշխատակիցներին: