Հռոմի «Ռոման» համաձայնության է եկել «Արսենալի» հետ՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վարձակալական պայմանագիրը հունիսի 30-ից հետո երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Համաձայնագիրը կերկարաձգվի մինչև Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Նշվում է, որ Իտալիայում առաջնությունը կարող է ավարտին հասցվել օգոստոսի վերջին:
Ակումբը համաձայնության է եկել նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հետ՝ Քրիս Սմոլինգի հետ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ավարտը: 2019 թվականի սեպտեմբերից նա վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայում»: