Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ալիշեր Ուսմանովը հայտարարել է մրցաշրջանը ժամկետից շուտ ավարտելու մասին։
Որոշվել է չեղարկել ապրիլ-հունիս ընկած ժամանակահատվածի բոլոր միջազգային մրցումները։ Դրանք ներառում են աշխարհի գավաթի խաղարկության՝ վարկանիշային փուլերը։
Մինչև 2020 թ․ մարտը ձեռք բերած որակավորման մրցումների արդյունքները կմնան ուժի մեջ: Ուղեգրերը «սառեցված» են և կակտիվանան, օլիմպիական վարկանիշային վերջին մրցումների մեկնարկի ժամանակ։
Ընդհանրապես մրցաշարերի վերսկսումը հնարավոր կլինի, երբ աշխարհում առողջապահական իրավիճակը կլինի անվտանգ, մարզիկները կունենան հավասար մարզման գործընթաց, բոլոր ֆեդերացիաները հնարավորություն կունենան մասնակցելու մրցաշարերի։