Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի գործող ղեկավար, ռուսաստանցի գործարար Ալիշեր Ուսմանովը առաջիկա նախագահական ընտրությունների միակ թեկնածուն է, ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Պաշտոնի համար թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը ավարտվել է հոկտեմբերի 18-ին։
Կազմակերպության ղեկավարի ընտրությունը տեղի կունենա նոյեմբերի 27-ին` ֆեդերացիայի համագումարում: