Ռիոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող սուսերամարտիկ Յանա Եգորյանը հայտնել է, որ Մոսկվայի մարզի մարզական ուսումնական կենտրոնում իր հաստիքը վերականգվել է: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Եգորյանը նաև կստանա նաև երկու ամսվա աշխատավարձը, որն իրեն չէին վճարել:
«Իմ աշխատանքը վերականգնել են: Եղել են թյուրիմացություններ, որոնք մենք լուծել ենք, ինչի համար ես շատ ուրախ եմ»,- Եգորյանի խոսքերն է փոխանցում ТАСС-ը:
Ավելի վաղ Եգորյանը կոշտ էր արձագանքել Մոսկվայի մարզի մարզական ուսումնական կենտրոնից իրեն աշխատանքից ազատելուն:Նա ասել էր. «Նրանք ինձ, ինչպես անպետք շանը, դուրս շպրտեցին փողոց և կարծում են, որ ես կլռեմ»:
Մարզիկը հավելել է, որ աշխատանքից ազատվելու պատճառներից մեկը, ըստ կենտրոնի տնօրեն Դենիս Զուևի, Ռուսաստանի առաջնությանը բաց թողնելն էր, որին Եգորյանը չի մասնակցել երեխայի ծնվելու պատճառով: