Սուսերամարտը նույնպես ընդգրկվել է 2023 թ-ին Լեհաստանում կայանալիք Եվրոպական երրորդ մարզական խաղերի ծրագրում: Այս մասին հայտնում է Եվրոպայի օլիմպիական կոմիտեն:
Սուսերակիրների մրցաշարը կունենա Եվրոպայի առաջնության կարգավիճակ, բացի այդ կխաղարկվեն «Փարիզ-2024» ամառային օլիմպիական խաղերի ուղեգրեր, հայտնում է ՀԱՕԿ-ը:
Մարզաձևը ներկայացված է եղել Եվրոպական առաջին խաղերում, իսկ երկրորդում՝ ոչ: