Կահիրեում ավարտվեցին սուսերամարտի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունները: Հայաստանը մրցաշարին ներկայացել էր հինգ պատվիրակով, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Ճկասուսերակիրների պայքարին մասնակցեցին Գրիգոր Պապոյանը և Աիդա Ալոյանը, իսկ Հովհաննես Մուրադյանը ,Գագիկ Դավթյանը և Ալիկ Նավասարդյանը ՝ խոցասուսերակիրների մրցմանը: Մեր հնգյակը հաղթահարեց նախնական փուլն ու մտավ լավագույն 64-ի մեջ, որտեղից օլիմպիական մրցակարգով լավագույն 32-ի մեջ անցավ Ալիկ Նավասարդյանը, սակայն հետագայում պարտվեց ու գրավեց 27-րդ հորիզոնականը:
Թիմը մրցավայր էր մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանի գլխավորությամբ: