Ռուս շախմատիստ Ալեքսանդր Գրիշչուկը մեկնաբանել է շախմատի միջազգային ֆեդերացիայի որոշումը՝ դադարեցնել հավակնորդների մրցաշարը Եկատերինբուրգում:
«Կարծում եմ, որ հետաձգման որոշումը ուշ է, բայց ճիշտ: Անկեղծ ասած, ես կարծում էի, որ վաղուց հարկավոր էր ընդհատել մրցաշարը: Ոչ թե վիրուսի կամ հիվանդանալու վտանգի պատճառով, պարզապես այս մրցաշարը ժանտախտի ժամանակ խնջույք է:
Մրցաշարի ընթացքում զրուցեցինք որոշ տղաների հետ, խուճապ չկար: Չնայած ոմանք թաքնվում էին սենյակներում, երբ երեկույթներ չկային»,- մեջբերում է Գրիշչուկին ТАСС-ը:
Մարտի 22-ին Գրիշչուկը կարծիք էր հայտնել, որ հավակնորդների մրցաշարը պետք է դադարեցվի: