«Ռեալի» ղեկավարությունը ծայրաստիճան դժգոհ է թիմի հարձակվող Լուկա Յովիչի պահվածքից և մտադիր է նրա տրանսֆերը վաճառքի հանել, հայտնում է Dailystar-ը:
Ֆուտբոլիստի համար հիմնական հավակնորդներն են նշվում «Չելսին» և «Տոտենհեմը»: Ֆուտբոլիստը ներկա պահի գտնվում է «Նապոլիի» դիտակետում, ուստի Իտալիա տեղափոխվելը ամենահավանական տարբերակներից մեկն է խաղացողի համար:
Հիշեցնենք, որ վերջերս Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը զայրացած արձագանք է ստացել իր հասցեին հարազատ Սերբիայում, երբ նա որոշել է վերադառնալ երկիր ՝ անտեսելով կորոնավիրուսիի պատճառով Մադրիդում կարանտինացման անհրաժեշտությունը: