Լոնդոնում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը քիչ առաջ հաղթանակ տոնեց ու նվաճեց Տոկիո-2020-ի ուղեգիր:
52 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում հայ մարզիկը մրցեց Իսրայելը ներկայացնող մեր հայրենակից Դավիթ Ալավերդյանի հետ և տեխնիկապես գրագետ մենամարտ անցկացնելով հաղթեց մրցավարների միաձայն որոշմամաբ։
Կորյունը դուրս եկավ 1/4 եզրափակիչ և ապահովեց օլիմպիական ուղեգիրը։ Այս քաշային կարգում օլիմպիական ուղեգիր են նվաճում 1/4 եզրափակիչ դուրս եկած բոլոր բռնցքամարտիկները։
Քիչ անց ռինգ դուրս կգա նաև 57 կգ քաշային Արթուր Բազեյանը: Վերջինս հաղթելու դեպքում նույնպես կնվաճի Օլիմպիական խաղերի ուղեգիր:
Հիշեցնենք, որ այսօրվա մենամարտերից հետո Լոնդոնի մրցաշարը կդադարեցվի: