Լոնդոնում ընթացող վարկանիշային մրցաշարն այսօրվա մենամարտերից հետո կդադարեցվի:
Այս մասին հայտնում է ՀԲՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Նման որոշում է ընդունվել կորոնավիրուսի տարածման պատճառով: Հիշեցնենք, որ այսօր՝ մրցումային 3-րդ օրը Հայաստանի 2 ներկայացուցիչ հաղթելու դեպքում ձեռք կբերի Տոկիո-2020-ի ուղեգիր: Մրցաշարը վերսկսելու ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: Մրցաշարը վերսկսվելուն պես այն կշարունակվի մրցումային 3-րդ օրվա արդյունքերով: