Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայից» կրած ջախջախիչ պարտությունը:
«Այս պահին պետք է կենտրոնանանք մյուս մրցաշարերի վրա, քանի որ պարտությունը կարող է հոգեբանական վատ ազդեցություն ունենալ, բայց չպետք է մոռանալ, որ առջևում կա պատասխան հանդիպում:
Պետք է հավատալ սեփական ուժերին ու գլուխները չկախել: Պետք է շարունակել աշխատել ու շարժվել առաջ, ամեն ինչ դեռ առջևում է»,-ասել է Ժորժինյոն:
Հիշեցնենք, որ պատասխան հանդիպումը կկայանա մարտի 18-ին՝ Մյունխենում: