ԱՊԼ-ի 20-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 2:3 հաշվով պարտվել է «Վուլվերհեմփթոնին»։
Գործող չեմպիոնի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է խաղն ու Պրեմիեր լիգայում չեմպիոնության մրցավազքը․
«Շատ բարդ է 80 րոպե խաղալ 10 ֆուտբոլիստներով․ մենք չկարողացանք դիմագրավել այդ մարտահրավերը։
Անռեալ է մտածել «Լիվերպուլին» հասնելու մասին․ այդ թիմը շատ առաջ է։ Հիմքեր չկան մտածել չեմպիոնության մասին։ Այս հարցը վաղուց ինձ տալիս են»,- մասնագետի խոսքն է մեջբերել BBC-ն։