Թուրինի «Յուվենտուսի» և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոն պատմել է իր մանկության տարիների մասին, տեղեկացնում է ESPN Colombia-ն:
«Եվրոպայում ծնված մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ դժվարությունների միջով են անցնում Լատինական Ամերիկայի բնակիչները:
Ֆիլմերում ցուցադրում են միայն գեղեցիկ տեսարանները, վայրի բնությունը և շքեղ աղջիկներին, բայց դա իրականության մի փոքր մասն է ընդամենը:
Այնտեղի շատ քաղաքներում ծաղկում են քրեական հանցագործությունները՝ սպանություններ, բռնաբարություններ և ճորտացման երևույթներ:
Իմ տատիկը աշխատում էր մի ընտանիքում, որտեղ բոլորը «օրենքով գողեր» էին: Մի քանի անգամ աշխատավարձի փոխարեն նրան ատրճանակ էին նվիրել: Պատկերացրեք. ներս էր մտնում իմ 72- ամյա կաթոլիկ տատիկը՝ ատրճանակը ձեռքին:
Ես շնորհակալ եմ ճակատագրին, որ ինձ և իմ ընտանիքին հնարավորություն տվեց դուրս գալ այդ սարսափից: Երբեք չեմ վերադառնա այնտեղ»,-անկեղծացել է Կուադրադոն: